Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Պատմել մի պատմություն, որը Հոլիվուդում հրաժարվում են պատմել»

«Պատմել մի պատմություն, որը Հոլիվուդում հրաժարվում են պատմել»
02.02.2015 | 10:53

Բերգեն կոմսության բնակիչ ռեժիսոր Ջոն Միլանոյի «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Տեղեկացնում է interpress.am-ը: Ցեղասպանության թեմային անդրադառնալու համար ռեժիսորը երկու տարի ուսումնասիրել է պատմությունը, ծանոթացել է հարյուրավոր ամսագրերի, լուսանկարների, կենդանի մնացածների հարցազրույցների և ակադեմիական գրքերի:

«Վիճելի է, երբ մարդիկ այդ հարցը վիճելի են դարձնում,-ասել է Միլանոն:- Ճիշտ է, թուրքական կառավարությունը չի ճանաչել այս ոճրագործությունը, սակայն մենք մեր առջև նպատակ չենք դրել ֆիլմ նկարել՝ թուրքական կառավարությանը մեր բողոքը հայտնելու համար, այլ պատմել մի պատմություն, որը Հոլիվուդում հրաժարվում են պատմել»:
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2015-ի ապրիլի 24-ին` Լոս-Անջելեսում և Երևանում:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ